Ուրբաթ օրը հայտարարվեց, որ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բայերի» մարզչի պաշտոնից։ Ալոնսոյի նշանակման մասին «Ռեալ Մադրիդը» շուտով կհայտարարի։
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսը, «Ռեալ Մադրիդը» Ալոնսոյի համար «Բայերին» կվճարի 10 միլիոն ֆունտ ստեռլինգից (11.8 միլիոն եվրո) ավելի փոխհատուցում։
Խաբիի պայմանագիրը Լևերկուզենյան թիմի հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի կեսերը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո «Ռեալ Մադրիդը» կհայտարարի Կառլո Անչելոտտիի հետ բաժանվելու մասին։
Մադրիդյան ակումբը և իտալացի մարզիչը, իբր, արդեն համաձայնության են եկել բաժանվելու հարցում։