«Բարսելոնայի» աստղային ֆուտբոլիստ Լամին Յամալը խոսել է այն մարզադաշտերի մասին, որտեղ կցանկանար խաղալ իր կարիերայի ընթացքում։ 17-ամյա իսպանացին ասել է, որ կցանկանար ելույթ ունենալ Անգլիայի մի քանի ասպարեզներում։
«Կան շատ մարզադաշտեր, որտեղ ես դեռ չեմ եղել, հատկապես Եվրոպայից դուրս։ Եվրոպայում կան մի քանի պաշտամունքային մարզադաշտեր, որտեղ ես կցանկանայի խաղալ։ Դրանք են «Օլդ Թրաֆորդը» և «Էնֆիլդը», – Յամալի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» իր տնային խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդում», իսկ «Լիվերպուլը»՝ «Էնֆիլդում»։ Հաջորդ խաղը «Բարսելոնան» կանցկացնի մայիսի 11-ին՝ «Ռեալ Մադրիդի» դեմ՝ իր տնային խաղադաշտում։