Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը Պաոլո Մալդինիին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան։
«Երբ միացա «Միլանին», այնտեղ խաղում էին Պիրլոն, Նեստան և Մալդինին։ Պաոլոն բացառիկ էր՝ լավագույն ավագ, առաջնորդ և պաշտպան, որ երբևէ տեսել եմ։ Նույնիսկ 41 տարեկանում նա հիանալի կարդում էր խաղը», – մասել է Բեքհեմը։
Նշենք, որ Մալդինին կարիերան ավարտել է 2009-ին։ 2023-ի հունիսին նա լքել է պաշտոնը՝ ակումբի նոր սեփականատիրոջ հետ տարաձայնությունների պատճառով։