«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկություն էր տարածել, որ բելգիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նախորդ շաբաթ արդեն հանդիպում են ունեցել «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովաննի Մաննայի հետ։
Ըստ աղբյուրի՝ Դե Բրույնեի՝ Իտալիայում կարիերան շարունակելու ցանկության վրա ազդել են նրա բելգիացի թիմակիցներ Ռոմելու Լուկակուն և Դրիս Մերտենսը։ Ընդգծվում է, որ «Նապոլին» 33-ամյա կիսապաշտպանին առաջին գրավոր առաջարկը պետք է անի հաջորդ շաբաթ։
Ապրիլի սկզբին Դե Բրույնեն հայտարարեց «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին ընթացիկ մրցաշրջանի ավարտին։