«Ինտերը» ռեկորդային տոմսերի վաճառք է գրանցել «Բարսելոնայի» հետ խաղում

Երեքշաբթի՝ մայիսի 6-ին, Միլանում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը, որում «Ինտերը» տանը լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Ըստ Corriere dello Sport-ի՝ խաղին ներկա է եղել 75․504 հանդիսատես (որոնցից 4․253-ը՝ հյուրերի հատվածում)։ Ակումբը, ըստ գնահատականների, տոմսերից վաստակել է մոտ 14.7 միլիոն եվրո։ Սա այժմ Իտալիայում անցկացված խաղի համար հավաքված ամենամեծ գումարն է։

Նախկինում ռեկորդը պատկանում էր 2023 թվականի միլանյան դերբիին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, երբ «ներաձուրիները» ստացան 12․5 միլիոն եվրո։