«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է լքել կատալոնական ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը կիսապաշտպանին վաճառքի կհանի։ Կատալոնացիները պատրաստ կլինեն քննարկել Օլմոյի տրանսֆերի առաջարկները, որոնք սկսվում են 70 միլիոն եվրոյից։
Օլմոն միացել է «Բարսելոնային» անցյալ ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2030 թվականի հունիսի վերջին։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օլմոն անցկացրել է 21 խաղ, խփել 9 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։