«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան նշել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի դրական ազդեցությունը իր կարիերայի վրա։
«Այս ակումբին միանալուց ի վեր իմ նպատակն է եղել ամբողջ ուժով նվիրվելը։ Ֆլիկը փոխեց իմ կարիերան։
Նրա նշանակումից հետո ես ուզում էի խոսել նրա հետ՝ նախքան որևէ որոշում կայացնելը։ Նա շատ էր հույս կապում ինձ հետ», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ռաֆինյան այս մրցաշրջանում մասնակցել է 53 պաշտոնական խաղի։ Բրազիլացի ֆուտբոլիստը խփել է 32 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։