EUROPA LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» գոլառատ խաղում հաղթեց «Ատլետիկին»

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելիս հաղթեց «Ատլետիկին» 4-1 հաշվով (ընդհանուր 7-1)։

Խաղի հաշիվը բացեց բասկերի ֆուտբոլիստ Միկել Հաուրագիսարը՝ 31-րդ րոպեին գրավելով Անդրե Օնանայի դարպասը։ Մանկունյանցիները այդ գոլին պատասխանեցին 72-րդ, 79-րդ և 85-րդ րոպեներին, համապատասխանաբար Մեյսոն Մաունտի, Կազեմիրոյի և Հոյլունդի խփած գոլերով։ Մեյսոն Մաունտը գոլի հեղինակ դարձավ նաև 91-րդ րոպեին՝ խաղի հաշիվը դարձնելով 4-1։

Արդյունքում Մանչեսթերյան ակումբը հանդես կգա Եվրոպա Լիգայի եզրափակչում՝ մայիսի 21-ին՝ մրցելով անգլիական «Թոթենհեմի» հետ։