«Բայերի» կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապիեն և մարզիչ Խաբի Ալոնսոն կարող են շարունակել միասին աշխատել «Ռեալ Մադրիդում»։ Իսպանացի մարզիչը, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամռանը «Լոս Բլանկոսի» ղեկին կփոխարինի Կառլո Անչելոտտիին։
Ինչպես հայտնում է Relevo-ն, Խաբի Ալոնսոն արդեն խորհուրդ է տվել «Ռեալ Մադրիդի» ղեկավարությանը ձեռք բերել Ինկապիին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «դեղագործների» կազմում անցկացրել է 43 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ 23-ամյա էկվադորցիի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։