«Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինները» Գիբս-Ուայթին համարում են ամառային տրանսֆերային պատուհանի իրենց հիմնական նպատակներից մեկը։
Կիսապաշտպանի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Մորգանը թիմի կազմում անցկացրել է 34 խաղ, խփել է հինգ գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։