Հայտնի է դարձել, թե ովքեր կխաղան «Ռեալ Մադրիդի» հարձակման գծում «Բարսելոնայի» դեմ խաղում

Մայիսի 11-ին Լա Լիգայում կկայանա Էլ-Կլասիկոն՝ «Բարսելոնա» -«Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Կատալոնական թիմը խաղին մոտենում է չորս միավորի առավելությամբ, ուստի մադրիդյան ակումբին միայն հաղթանակ է անհրաժեշտ։

Ինչպես հայտնում է Relevo-ն՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի պլանավորում որևէ էական փոփոխություն կատարել թիմի մեկնարկային կազմում։ Կիլիան Մբապպեն և Վինիսիուս Ժունիորը կշարունակեն խաղալ հարձակման գծում, իսկ Արդա Գյուլերը և Ջուդ Բելինգհեմը կտեղակայվեն նրանց հետևում՝ կիսապաշտպանությունում։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝