«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին անդրադարձել է թիմի չեմպիոնությանը։ Կիրակի օրը «Բայերը» ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ՝ «Բավարիային» դարձնելով չեմպիոն երկու տուր առաջ։
«Հիմա մենք ժամանակ ունենք վայելելու հաղթանակը։ Ի՜նչ անհավանական զգացողություն է։ Շնորհավորում եմ բոլոր խաղացողներին. դուք սա արեցիք միասին՝ որպես թիմ։ Ես նաև կցանկանայի շնորհավորել այս հրաշալի ակումբի բոլոր աշխատակիցներին, ովքեր աշխատում են կուլիսներում։
Շնորհակալություն «Բավարիայի» երկրպագուներին ամբողջ աշխարհում՝ ձեր աջակցության համար. դուք հրաշալի եք։ «Եկեք շաբաթ օրը հատուկ մթնոլորտ ստեղծենք «Ալիանս Արենայում», – ասել է բելգիացի մարզիչը։