«Բայերը» կրկնել է «Բավարիայի» պատմական ռեկորդը

«Բայերը» խուսափեց պարտությունից Գերմանիայի առաջնության երեսուներկրորդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ խաղում։ Դեղագործները պարտվում էին 0:2 հաշվով, բայց խաղի վերջին վայրկյաններին կարողացան հավասարեցնել հաշիվը։

Այսպիսով, «Բայերը» երկարաձգեց Բունդեսլիգայում անընդմեջ 33 արտագնա անպարտելի խաղերի շարքը։ Նրանք հաղթել են դրանցից 23-ում և ևս տասը անգամ ոչ-ոքի խաղացել։

Սա «Բավարիայի» կողմից 2012-2014 թվականներին սահմանված ռեկորդի կրկնությունն է։ Նշենք, որ հաղթանակ չտոնելով՝ «Բայերը» վաղաժամ զիջեց իր չեմպիոնական տիտղոսը «Բավարիային»։