Կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապիեն և մարզիչ Խաբի Ալոնսոն կարող են շարունակել միասին աշխատել «Ռեալ Մադրիդում»։
Իսպանացի մարզիչը, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամռանը «Լոս Բլանկոսի» ղեկին կփոխարինի Կառլո Անչելոtտիին։ Ինչպես հաղորդում է Relevo-ն, Ալոնսոն արդեն խորհուրդ է տվել «Ռեալ Մադրիդի» ղեկավարությանը ձեռք բերել Ինկապիեին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Պիերո Ինկապիեն այս մրցաշրջանում «դեղագործների» կազմում անցկացրել է 43 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
23-ամյա էկվադորցիի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։