«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը դուրս է մնացել խաղադաշտից ծնկի լուրջ վնասվածքի պատճառով։ Անգլիացի ֆուտբոլիստը հիվանդանոց է տեղափոխվել «Վեսթ Հեմի» դեմ կիրակի օրը կայացած խաղից առաջ (1:1):
Ինչպես հաղորդում է լրագրող Ալեքս Քրուքը, 28-ամյա կիսապաշտպանի համար մրցաշրջանն ավարտվել է. նա մոտ ապագայում չի կարողանա վերադառնալ խաղադաշտ։
«Թոթենհեմի» մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոստովանել է, որ Ջեյմս Մեդիսոնի վնասվածքը լուրջ է թվում։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում անցկացրել է 45 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 12 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։