Ուիլյամ Սալիբան պատրաստ է լքել «Արսենալը» միայն մեկ ակումբի համար

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան հետաքրքրված է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելով։

Ինչպես հայտնի է, Լա Լիգայի գրանդը մտադիր է պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ։ Գործարքը կարող է տեղի ունենալ կամ այս ամռանը, կամ հաջորդ տարի։

Ըստ L’Equipe-ի՝ «Ռեալը» միակ ակումբն է, որի համար Սալիբան պատրաստ է բաժանվել «Արսենալից»։ 24-ամյա կենտրոնական պաշտպանը կարծում է, որ «Լոս Բլանկոսի» կազմում խաղալը իր կարիերայի ամենաբարձր կետն է։ Կողմերի միջև բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Հավանական տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Ուիլյամ Սալիբայի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 80 միլիոն եվրո։