«Ատլետիկո Մադրիդը» շարունակում է աշխատել «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է Marca-ն, «Ատլետիկոն» կարող է գործարքի մեջ ներառել 25-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեին՝ «Թոթենհեմին» համոզելու վաճառել իրենց առանցքային ֆուտբոլիստներից մեկին։
Քրիստիան Ռոմերոյի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 55 միլիոն եվրո, մինչդեռ Ռիկելմեի արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։