«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը զղջում է «Ռեալ Մադրիդին» մերժելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբն արդեն համաձայնության է եկել Խաբի Ալոնսոյի հետ, ով ներկայումս գլխավորում է «Բայերը»։
57-ամյա Կլոպը մարզել է «Լիվերպուլը» 2015-ից 2024 թվականներին։ Մինչ այդ գերմանացին 2008-ից 2015 թվականներին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։