Հինգ ակումբներ հետաքրքրված են «Լայպցիգի» հարձակվողով

Պրեմիեր Լիգայի հինգ ակումբներ հետաքրքրված են «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ սլովենացի հարձակվողով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»։ «Արսենալը» համարվում է խաղացողի համար ամենահավանական հավակնորդը։ Նշվում է, որ Շեշկոն կկարողանա լավ տեղավորվել Միկել Արտետայի խաղային ռազմավարության մեջ։

«Արսենալը» Շեշկոյին անցյալ ամառ պայմանագիր առաջարկեց, սակայն խաղացողը հրաժարվեց և երկարաձգեց պայմանագիրը «Լայպցիգի» հետ։

Այս մրցաշրջանում Շեշկոն մասնակցել է 43 խաղի, խփել 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։