Ժոաու Ֆելիշը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Միլանի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել «Ֆլամենգո», հայտնում է լրագրող Վենե Կասագրանդեն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլական ակումբն արդեն բանակցություններ է վարում տրանսֆերի շուրջ և դիտարկում է հարձակվողին վարձակալելու տարբերակը՝ հետագայում գնելու իրավունքով։

Նշվում է, որ «Ֆլամենգոյի» ղեկավարությունը Ֆելիշին համարում են թիմի համար իդեալական թեկնածու։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիշին գնելու ցանկություն ունի նաև «Բենֆիկան», որի կազմում նա խաղացել է 2015-ից 2019 թվականներին։

25-ամյա պորտուգալացու իրավունքները պատկանում են «Չելսիին»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ, խփել 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։