«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները հետաքրքրված են 24-ամյա բրազիլացու հնարավոր տրանսֆերով։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է բաժանվել Ռոդրիգոյից 100 միլիոն եվրոյի դիմաց։
Ռոդրիգոյի պայմանագիրը լրանում է 2028 թվականի ամռանը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում նա 50 խաղում խփել է 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։