Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Marca-ի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։ Նշվում է, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտպանին նշել է որպես «սերուցքայինների» առաջնահերթ նպատակ՝ թիմը ուժեղացնելու համար։
Այս մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել երկու գոլ։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։