Լուկաս Վասկեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Լուկաս Վասկեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ 33-ամյա ֆուտբոլիստը համարվում է «Արքայական» ակումբը լքելու հիմնական թեկնածուներից մեկը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է հունիսի վերջին։

Relevo-ի տվյալներով՝ Վասկեսը ցանկանում է մնալ «Ռեալ Մադրիդում» առնվազն ևս մեկ մրցաշրջան։ Սակայն «սերուցքայինների» ղեկավարությունը դեռևս հակված է բաժանվել իսպանացիներից։

Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։

Լուկաս Վասկեսը «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 46 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։