«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» ֆուտբոլիստներով

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմը ուժեղացնելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Inter Live-ը՝ «Կարմիր սատանաները» հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստներով՝ աջ պաշտպան Դենզել Դումֆրիսով և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս երկու խաղացողների համար վճարել 100 միլիոն եվրո։

Դենզել Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը, իսկ Յան-Օրել Բիսեկի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։