«Ռեալը» որոշել է բաժանվել Ռոդրիգոյից

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է բաժանվել 24-ամյա հարձակվող Ռոդրիգոյից հաջորդ ամռանը, եթե ստանա լավ առաջարկ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինների» ճամբարը նշում է, որ այս մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը ստացել է բավարար խաղաժամանակ, բայց չի ցուցադրել այն մակարդակը, որը նրանից սպասվում էր։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։