«Բայերը» Խաբի Ալոնսոյին փոխարինող է գտել

«Ռեալ-Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը «Բայերի» կողմից դիտարկվում է որպես Խաբի Ալոնսոյի փոխարինող, ով մոտ է «Ռեալ Մադրիդը» գլխավորելուն։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևերկուզենի ակումբը բարձր է գնահատում Ալգուասիլի մարզչական հմտությունները։ Բացի այդ, 53-ամյա մասնագետը այս ամռանը կհեռանա «Ռեալ-Սոսյեդադից» և բաց կլինի առաջարկների համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Խաբի Ալոնսոն կնշանակվի «Ռեալի» գլխավոր մարզիչ Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։

Ապրիլի 24-ին Ալգուասիլը հայտարարեց, որ հաջորդ ամռանը կհեռանա «Ռեալ-Սոսյեդադից»։