Յան Օբլակով հետաքրքրված է անգլիական գրանդը

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ատլետիկո Մադրիդի» 32-ամյա դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ, որին «կարմիր սատանաները» տեսնում են որպես Անդրե Օնանայի փոխարինող։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է առաջիկա շաբաթներին պաշտոնական առաջարկ անել սլովենացի դարպասապահի համար։

«Ատլետիկոն» պատրաստ է բաց թողնել Օբլակին 30 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել այս գումարը 32-ամյա խաղացողի համար։

Այս մրցաշրջանում Օբլակը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ, որոնցից 15-ում դարպասը անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։