Խվիչա Կվարացխելիա․ «Ինձ զարմացրեց նրա մարդկային որակները»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կիսվել է իր կարծիքով փարիզյան ակումբի մարզիչ Լուիս Էնրիկեի մասին։

«Գլխավոր մարզչի դերը շատ կարևոր է խաղացողների համար։ Ինձ զարմացրեց Էնրիկեի մարդկային որակները և նրա վերաբերմունքը խաղացողների նկատմամբ։ Այս մարզիչը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր խաղացողի և հստակ փոխանցում է իր գաղափարները։ Ինձ ամենաշատը զարմացրեց նրա մարդկայնությունը», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ վրացի վինգերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլիից» տեղափոխվեց ՊՍԺ։ Այս մրցաշրջանում Կվարացխելիան փարիզյան թիմի կազմում անցկացրել է 21 խաղ, խփել չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։