Հայտնի է, թե որքան գումար է առաջարկում «Ատլետիկոն» Քրիստիան Ռոմերոյի դիմաց

«Ատլետիկո Մադրիդը» պլանավորում է ավարտին հասցնել «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերը։ 27-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է կարիերան Իսպանիայում շարունակելով։

Diario AS-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը հույս ունի պայմանագիր կնքել մինչև հունիսի կեսերին մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնությունը։ Մադրիդյան թիմը պատրաստ է առաջարկել 40-50 միլիոն եվրո գումարած բոնուսներ, բայց «Թոթենհեմը» շատ ավելին է պահանջում՝ մոտ 70 միլիոն։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։