«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վիրահատության է ենթարկվել ծնկի կապանների վնասվածքի պատճառով։
«Լոս Բլանկոսը» ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հայտնել։
Այս մրցաշրջանում 32-ամյա Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։