Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հարցին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խուսափողական պատասխան է տվել կատալոնական ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հարցին։

«Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում կմարզեմ «Բարսելոնան», պայմանագիրս ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Ես արդեն ասել եմ, որ շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, որ ինձ դուր է գալիս, բայց հիմա նման խոսակցությունների ժամանակը չէ։

Պետք է կենտրոնանալ նպատակների, թիմի վրա։ Ամեն ինչ պտտվում է խաղացողների շուրջ, ովքեր վաղը պետք է իրենց ամբողջ ուժը ներդնեն հարյուր տոկոսով», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Գերմանացի մասնագետի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» – «Ինտեր» առաջին խաղը կկայանա ապրիլի 30-ին, մեկնարկը՝ ժամը 23:00-ին։