Հայտնի է՝ վնասվածքի պատճառով որքան բաց կթողնի Անտոնիո Ռյուդիգերը

«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խաղադաշտից դուրս կլինի մեկուկես-երկու ամսով: Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ն:

Ավելի վաղ «սերուցքայինները» հայտնել էին, որ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել ձախ ծնկի արտաքին մենիսկի վնասվածքի պատճառով։

Այս մրցաշրջանում 32-ամյա Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: