«Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողին ցանկանում է գնել մեկ այլ անգլիական թիմ՝ «Արսենալը»։ «Արսենալը» կարծում է, որ Նկունկուն կհամապատասխանի թիմի մենեջեր Միկել Արտետայի մարտավարական սխեմաներին։
Բացի այդ, Նկունկուի տրանսֆերով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։
Նկունկուն Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 42 խաղ, խփել 14 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։