Վիտինյա. «Այստեղ ֆավորիտ չկա»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ առաջին խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։

«Դա բոլորովին այլ խաղ կլինի ընդհանուր փուլի խաղի համեմատ: Մենք չենք փոխելու մեր խաղի մեջ ամեն ինչ, բայց, իհարկե հաղթելու համար ինչ-որ այլ բան կանենք: Մենք շատ ենք փոխվել հոկտեմբերի վերջից և մեր պարտությունից հետո, մենք այլևս նույն թիմը չենք: Կարծում եմ ֆավորիտ չկա:

Մենք գիտենք, որ «Արսենալը» շատ ուժեղ է ստանդարտ հարվածների ժամանակ։ Նրանք շատ լավ թիմ ունեն, դա նրանց գլխավոր բնութագիրն է։ Հարձակման և պաշտպանության մեջ նրանք ամեն ինչ միասին են անում, դա մի փոքր նման է մեր ոճին։

Շատ կարևոր է մնալ հանգիստ և կենտրոնացած։ Սա շատ կարևոր ասպեկտ է նման խաղերում, որտեղ մեծ ճնշում կա», – Վիտինյայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Արսենալ» – ՊՍԺ խաղը կկայանա ապրիլի 29-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։