«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կարող է հետաձգվել

Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև հանդիպումը կարող է չկայանալ որոշված ամսաթվով։ Այս մասին հայտնել է Express-ը։

Ըստ աղբյուրի՝ միլանյան թիմը պետք է մեկնի Իսպանիա Չեմպիոնների լիգայի հանդիպման մեկնարկից 24 ժամ առաջ։

Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիայի որոշ հատվածներ ներկայումս խնդիրներ են ունեն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով։

Նշվում է, որ մեծ թվով չվերթներ չեղարկվել կամ վերանշանակվել են, ինչը կարող է հանգեցնել ժամանակացույցի հետագա փոփոխությունների։

Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը նախատեսված է անցկացնել ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։