«Յուվենտուսը» կադրային լուրջ խնդիրներ ունի

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լլոյդ Քելլին ազդրի վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղում։ Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։

Կիրակի օրը մրցաշարային աղյուսակի ստորին մասում գտնվող Մոնցայի հետ չեմպիոնական հանդիպումը «Ծեր Սինյորային» բերեց ոչ միայն 3 միավոր, այլև խնդիրներ ապագա կազմը որոշելու հետ կապված։

Քելլիի վնասվածքից բացի, «Յուվենտուսը» կխաղա առանց Քենան Յիլդիզի, ով հեռացվել էր խաղադաշտից մրցակցի դեմքին արմունկով հարվածելու համար։ Յիլդիզը, ինչպես սպասվում է, որակազրկվելու է երկու խաղով։

Ֆեդերիկո Գատտին և Գլեյսոն Բրեմերը նույնպես վնասվածքներ ունեն, և սա լուրջ խնդիր կարող է լինել Իգոր Տուդորի համար։