«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմը հզորացնելու ուղղությամբ։
Inter Live-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու խաղացողով՝ աջ պաշտպան Դենզել Դամֆրիսով, ով կարող է խաղալ ամբողջ եզրում, և կենտրոնական պաշտպան Յան Բիսեկով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս երկու խաղացողների համար վճարել 100 միլիոն եվրո։
Դենզել Դամֆրիսը ապրիլին դարձել է 29 տարեկան, և նրա գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը։
Ինչ վերաբերում է 24-ամյա Յան-Օրել Բիսեկին, ապա նրա աշխատանքային պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։