«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը կխոսի ակումբի վաճառքի մասին նոր գրքում, որը լույս կտեսնի այս ամառ՝ տալով իր առաջին հարցազրույցը վերջին չորս տարվա ընթացքում։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Ռուս գործարար 58-ամյա Ռոման Աբրամովիչը, ով շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների տակ, երկու մասից բաղկացած հարցազրույց է տվել 2022 թվականին «Չելսիի» 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով վաճառքի մասին ամերիկյան Todd Boehly and Clearlake Capital կոնսորցիումին։
Հարցազրույցները տեղի են ունեցել Աբու Դաբիում (ԱՄԷ) հունվարին և անցյալ տարի Ստամբուլում (Թուրքիա)։ Աբրամովիչի վերջին հարցազրույցը եղել է Forbes ամսագրին 2021 թվականի մարտին։