Marca-ն հայտնել է, թե Վինիսիուսը մինչև երբ կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ հղում անելով La Ser թերթին, սպասվում է, որ բրազիլացին կերկարաձգի պայմանագիրը մինչև 2030 թվականը։

Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ակումբը լիովին վստահում է հարձակվողին, և նրանց միջև բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

Սպասվում է, որ գործարքը կհամաձայնեցվի և կձևակերպվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։