Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Ուրախ եմ, որ հույսս կարող եմ դնել նրա վրա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի պաշտպան Էրիկ Գարսիայի խաղը։

«Ինձ զարմացնում է Էրիկ Գարսիայի մակարդակը։ Նա կարող է իրեն ցույց տալ աջ պաշտպանի դիրքում։ Նա շատ կարևոր է թիմի համար ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։ Ուրախ եմ, որ կարող եմ հույս դնել նրա վրա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 24-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Գարսիայի գործող պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։