Մադրիդի «Ռեալի» պաշտպանը կարող է լքել թիմը

Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ֆրան Գարսիան առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն, 25-ամյա իսպանացու ապագան թիմի հետ մնում է անորոշ, սակայն Մադրիդի «Ռեալը» խիստ կասկածում է, որ պաշտպանի մակարդակը համապատասխանում է ակումբի հավակնություններին։

Ֆրան Գարսիան «Ռեալ Մադրիդի» սան է։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման և կատարել չորս գոլային փոխանցում։