Իսպանական «Բետիսի» հարձակվող Անտոնին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած դժվարությունների մասին։
Այժմ ֆուտբոլիստը «Բետիսում» հանդես է գալիս վարձավճարով։
«Չեմ ստի, «Մանչեսթեր Յունայթեդում» ստիպված էի դժվար ժամանակներ ապրել, եթե ասեմ, որ չեն եղել, ապա դա սուտ կլինի»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Այս մրցաշրջանում Անտոնին «Բետիսի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։