«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, որ փարիզցիները գերազանցել են «Միլանի» ռեկորդը Եվրոպայի թոփ 5 լիգաների պատմության մեջ արտագնա անպարտելիության ամենաերկար շարքի համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Նանտի» հետ (1-1)։
««Միլանի» սահմանած ռեկորդը գերազանցելն իսկապես ուշագրավ իրադարձություն է և զարմանալի։ Այս շարքը սկսվեց ՊՍԺ-ի նախորդ մարզիչ Քրիստոֆ Գալտիեի օրոք, և ես հարգանքի տուրք եմ մատուցում նրան, գլխարկս հանում եմ նրա առաջ։
Ամեն ինչ հիանալի է թվում, բացառությամբ այսօրվա արդյունքի՝ մենք ձգտում էինք հաղթանակի»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Նշենք, որ 39 արտագնա հանդիպումներում ֆրանսիական գրանդը 30 հաղթանակ է տարել, իսկ ինը անգամ՝ ոչ-ոքի։ «Միլանը» 1993 թվականին սահմանել է իր ռեկորդը՝ 38 հանդիպում։
Լիգա 1-ի 30 տուրից հետո ՊՍԺ-ն ունի 78 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը՝ ժամանակից շուտ դառնալով չեմպիոն։