Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն

Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Գրինվուդի և ֆրանսիական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գրինվուդը անցկացրել է 30 հանդիպում, դառնալով՝ 18 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։