Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Ըստ աղբյուրի՝ փորձառու գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»։ Ֆլորենցիական ակումբն առաջարկ է արել Մյուլերին, սակայն Թոմասը հրաժարվել է տեղափոխվել «մանուշակների» ճամբար։
35-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից, այս ամառ Մյուլերը կդառնա ազատ գործակալ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։