Ֆերմին Լոպեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարիերան Անգլիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Թոշակառուների» ղեկավարությունը պատրաստ է Լոպեսին ձեռք բերելու համար հատկացնել մոտ 40 մլն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը անցկացրել է 23 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։