Վիրջիլ վան Դեյկ․ «Ես շատ լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում ակումբի համար»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի հավանական չեմպիոնության մասին։

«Թիմին այժմ երկու հաղթանակ է բաժանում տիտղոսից։ Ես շատ լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում դա ակումբի համար։ Երբ մենք հասնենք դրան, դա հիանալի կլինի։ Բայց առայժմ մենք պետք է շարունակենք աշխատել», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

32 տուրից հետո մերսիսայդցիները վաստակել են 76 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին տեղը։ Առնե Սլոտի թիմը 13 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին»։