Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը ցանկանում է մադրիդյան ակումբում տեսնել Արգենտինայի հավաքականի իր խաղընկեր Էնցո Ֆերնանդեսին։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, Ալվարեսը դիմել է Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությանը՝ փորձելով ձեռք բերել Ֆերնանդեսին հաջորդ ամառ։
24-ամյա կիսապաշտպանը Ալվարեսի մտերիմ ընկերն է։
Էնցո Ֆերնանդեշի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 75 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։