Ուգո Էկիտիեկեն կարիերան Անգլիայում շարունակելու երեք տարբերակ ունի

Ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիեկեն, ով Բունդեսլիգայում հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։

Այս մասին հայտնում է Bild-ը։

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։ Խոսքը «Արսենալի», «Լիվերպուլի» և «Թոթենհեմի» մասին է։ Գերմանական կողմն իր հերթին պատրաստ է բաժանվել հարձակվողից, եթե նրա համար առաջարկեն 100 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Էկիտիկեն անցկացրել է 42 հանդիպում, դառնալով՝ 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։