«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Նախորդ շաբաթ եգիպտոսցին երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մինչև 2027 թվականի ամառ։
«Երբ խաղացողը հոգ է տանում իր մասին և շարունակում է հանդես գալ այս մակարդակով, տարիքը նշանակություն չունի: Իհարկե, Սալահն արժանի է նվաճելու «Ոսկե Գնդակը»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում Սալահը գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Այս փոխանցումը եգիպտոսցու 45-րդ արդյունավետ գործողությունն էր Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։